Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները։
2017թ. մայիսի 4-ին` ժամը 09:20-ին, ահազանգ է ստացվել Որոտան գյուղի կամուրջից ավտոմեքենա ընկնելու և երկու անձի մահվան մասին:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ Ա.Միրզոյանը՝ «Տոյոտա պրադո 4.5L » մակնիշի ավտոմեքենայով, որի մեջ գտնվել է երեք ուղևոր, Սյունիքի մարզի Որոտան գյուղից երթևեկել է Գորիս քաղաքի ուղղությամբ։
Նույն գյուղի վերջնամասում գտնվող կամրջին չհասած՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և 40.8 մետր ընթանալով ճանապարհի ձախակողմյան կանաչապատ ձորակով՝ ընկել է Որոտան գետը, գլխիվայր շրջվել գետի միջով անցնող խողովակների վրա։ Ստացած մարմնական վնասվածքներից ուղևորներից երկուսը՝ Դավիթ և Աստղիկ Մկրտչյանները, տեղում մահացել են, իսկ վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Shamshyan.com-ը հայտնում է, որ որ մահացածները քույր ու եղբայր են։ Եղբայրը վերջերս էր զորացրվել բանակից, քույրն էլ ամուսնացած էր, ուներ 1 երեխա: