|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
Վարման կարգով ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը հայտարարեց, որ այդ նախագծի փոխարեն Ազգային ժողովում այսօր պետք է քննարկեին այն իրավիճակը, որ ստեղծվել է Արցախում։
«Գազատարը չի գործում, Արցախի մեր հայրենակիցներն արդեն երկրորդն օրն է՝ ջեռուցում չունեն, գնդակոծվում է Խրամորթ գյուղը, գյուղատնտեսական աշխատանքներն ուշանում են, իսկ դրա վերաբերյալ պաշտոնական Երևանից որևէ հայտարարություն չկա։ Փոխարենը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է խաղաղության պայմանագրի ու խաղաղության դարաշրջանի արհեստական թեզի կրկնումը»,- ասաց նա: