|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Տեղեկացրել էինք, որ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը 14 ամսվա ընթացքում առաջին անգամ երեկ կանգնել է դատարանի առջև։
Կարո Փայլանն այդ մասին ուշագրավ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։ Տեղադրելով Դեմիրթաշի՝ դատարանում արված լուսանկարը, Փայլանը գրել է. «Նախագահ Սելահաթթինը վերջապես այսօր սկսեց դատել իրեն պատանդ վերցնողներին»։
Նշենք, որ Դեմիրթաշը կալանքի տակ է պահվում իբրև թե ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու և դրա քարոզչությունն իրականացնելու մեղադրանքով։ Բացի այդ` Դեմիրթաշի դեմ բազմաթիվ հայցեր են ներկայացվել՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։ Երեկ կայացած դատավարությունը նախագահին վիրավորելու գործով է եղել։
