Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում հերթական անգամ բարձրացրել է պետության կողմից Ստամբուլի հայկական համայնքից հայկական հիմնադրամների նախագահների ընտրության իրավունքը խլելու հարցը:
Ըստ «Ակօս»-ի՝ Փայլանը հիշեցրել է Արևմտյան Հայաստանի մոտ 6000 հայկական եկեղեցիների մասին, որոնցից մնացել է ընդամենը 80-90-ը:
«Այդ 6000 եկեղեցիների մեծ մասն այժմ գտնվում է վատ վիճակում, մնացել են դրանց հիմքերը, կամ էլ փլուզման շեմին են: Եկեղեցիներից 4000-ի սեփականությունը պատկանում է անհատների: Պետությունը նրանց ասել է՝ սա ձեզ է պատկանում: Մի ժամանակ հային և հույնին պատկանած եկեղեցիներին դուք տեր չեք կանգնում»,- ասել է պատգամավորը՝ շեշտելով, որ ևս 10 տարի ոչինչ չանելու դեպքում այդ եկեղեցիներից ոչինչ չի մնա:
Նա անդրադարձել է նաև Ստամբուլում հայերից և հույներից խլված հազարավոր կառույցներին, որոնք նույնպես հավասարեցվում են գետնին: Պատգամավորի խոսքով՝ դա պետության քաղաքականությունն է:
Փայլանն ուշադրության է արժանացրել այն փաստը, որ Թուրքիայում հաճախ վաճառքի են հանվում հայկական պատմական կառույցները: «Տեսեք, «Վաճառվում է եկեղեցի» բովանդակությամբ հայտարարություններ են տեղադրվում համացանցում: Դուք երբևէ տեսե՞լ եք «Վաճառվում է մզկիթ» տիպի հայտարարություն»,- հարցրել է հայ պատգամավորը:
Նա բարձրացրել է նաև պատրիարքական ընտրությունների հարցը: «5 տարի առաջ մեր հիմնադրամներին զրկեցիք անհատական ընտրության հնարավորությունից, 9 տարի էլ պատրիարք չենք կարողանում ընտրել»,- ասել է Փայլանը:
Նրա այս հայտարարությունն իբր հետաքրքրել է ֆինանսների նախարարին: Նա միջամտել է՝ հարցնելով՝ «Ո՞վ թույլ չի տալիս, ո՞ր նախարարությունն է, ինձ ասեք, ես խոսեմ»: