|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը, ով կրկին առաջադրվելու է որպես պատգամավորի թեկնածու, ուշագրավ գրառում է արել իր թվիթերյան էջում:
Նշենք, որ նա առաջադրվելու է նույն կուսակցության ընտրացուցակով` Դիարբեքիրից (պատմական Տիգրանակերտից)։
Փայլանը երեք լեզուներով`հայերենով, քրդերենով, թուրքերենով, ուշագրավ գրառում է կատարել. «Բարև, Տիգրանակե'րտ
Բարև, Ամե'դ (Դիարբեքիրի քրդական անվանումը)
Բարև, Դիարբեքի'ր
Հպարտության զգացում ունեմ, որ Դիարբեքիրից եմ առաջադրվելու` որպես պատգամավորի թեկնածու։
Հաջողություն»,- գրել է նա:
Գրառման տակ բազմաթիվ մարդիկ, այդ թվում` Հայաստանից և Թուրքիայից, հաջողություն են մաղթել Փայլանին գալիք ընտրություններում։
