Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արմավիրի մարզում երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com–ը գրում է, որ ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել:
«Ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել և Արշալույս գյուղի սկզբնամասում ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Կորյուն Խ.-ի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 26-ամյա Արա Գ.-ի միջև: Վիճաբանության ժամանակ Արա Գ.-ն իր մոտ եղած ատրճանակը ուղղել է Կորյուն Խ.-ի ուղղությամբ և կրակոց արձակել: Կորյուն Խ.-ն խոստովանել է, որ նշված վայրում Արա Գ.-ն իր վարած Hyundai մակնիշի 01 AA 045 համարանիշի ավտոմեքենայի միջից 2 անգամ փորձել է կրակել իր ուղղությամբ, որից մեկը կրակվել է, սակայն ինքը խույս է տվել, որի արդյունքում իրեն վնաս չի պատճառվել: Կրակոցը արձակելուց հետո Hyundai-ի վարորդը առանց որևէ խոսք ասելու հեռացել է դեպքի վայրից: Արմավիրի մարզի ոստիկանները ժամեր անց հայտնաբերել են Արա Գ.-ին ու նրա ավտոմեքենան: Արա Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ ներկայացրել է իր մոտ եղած «Կիմար» տիպի գազային ատրճանակը ու հայտարարել, որ այն պատկանում է իրեն:
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Փայլակ Շմավոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Արա Գ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արա Գ.-ն կալանավորված գեներալ- մայոր Մանվել Գրիգորյանի տղան է: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է նաև բարդ փականով դանակ»,- կադրում ենք կայքում: