կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-30 11:10
Իրավական

Կրակոցներ Երևանում. երկու անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Կրակոցներ Երևանում. երկու անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
 
ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ երեկ երեկոյան Երևան քաղաքի  Զաքարիա Քանաքեռցու շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով երկու անձ ստացել է հրազենային վիրավորում:
 
Դեպքից անմիջապես հետո Երևան քաղաքի՝ 1981 թվականին ծնված բնակիչը հրազենային վիրավորումով  տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն, իսկ 1984 թվականին ծնված տղամարդը ՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ:
 
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
 
Դեպքի վերաբերյալ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում կտրվի տեղեկատվություն: