|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 11-ին` ժամը 09.05-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լիճք գյուղի մթերային խանութում պայթյուն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 08.50-ին, գազի արտահոսքից պայթյուն է տեղի է ունեցել, ինչի հետևանքով խանութի աշխատակցուհին՝ 1974 թ. ծնված Սյուզաննա Մ.-ն, և հաճախորդը` 1986 թ. ծնված Վասպուրակ Բ.-ն, մարմնի տարբեր մասերում ստացած այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: