|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Փետրվարի 11-ին, ժամը 01:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 40 շենքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել աստիճանների վրա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Opel Astra G մակնիշի 35 DR 478 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Մ. Գ.) դուրս են բերել երթևեկելի հատված:
ԱԻՆ մամուլի ծառայություն