Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը գրել է.
«Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից․․․
Այսօր, Նիկոլ Փաշինյան, Ձեզ՝ որպես ասֆալտի «լավ» մասնագետ եմ հարց տալիս.
Կարո՞ղ եք ասել կամ գուշակել, թե ի՞նչպես է ստացվում, որ Ձեր Տիգրան Ավինյանենց տան փողոցի ասֆալտը չի քանդվել, բայց Գայի պողոտայի շուրջ 6 ամիս կառուցած փողոցում խրամատներ են գոյացել․․․։
Իմիջայլոց ամենաշատ աղն ու ավազը հենց այս փողոցում է լցվել՝ քանի որ քաղաքապետի փողոցն է։
Մի փոքր օգնեմ, կարո՞ղ ա այստեղ բիտումը չեն տնտեսել ու որակով են սարքել։
Հ․ Գ․ Ուղղակի ահավոր է, որ տեսանյութի ճանապարհի մի հատվածը «Գրիգոր Լուսավորիչ» Շտապ օգնության հիվանդանոցի ճանապարհն է և այստեղով պետք է փորձեն հիվանդին մեկ րոպե շուտ հասցնեն հիվանդանոց․․․։
Թե բա «ԱՍՖԱԼՏԸ ԴԱ ԱՍՖԱԼՏ Է»․․․»։