| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կոտայքի մարզում պոլիէթիլենային պարկով փաթաթված, թղթե արկղի մեջ նորածնի դին Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարող անտառապատ տարածքում թողած մայրը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ 40-ամյա կինը, բնակարանի լոգարանի զուգարանակոնքին նստած, առանց բժշկական միջամտության և որևէ մեկի օգնության ծննդաբերել է արական սեռի երեխա և, երեխայի ճիչը լսելով ու համոզված լինելով, որ երեխան կենդանածին է, նրան, կյանքից զրկելու դիտավորությամբ, ծննդաբերությունից անմիջապես հետո, գտնվելով խիստ հուզմունքի վիճակում և տրավմատիկ հոգեվիճակում, մեկ ժամից ավելի անօգնական, առանց խնամքի և կերակրելու թողել է լոգարանի զուգարանակոնքի մեջ, որի արդյունքում մեխանիկական շնչահեղձության` շնչառական ուղիները օտար մարմիններով հեղուկով, այդ թվում` և պտղաջրերով փակվելու հետևանքով նորածինը մահացել է:
Այդ ամենից հետո էլ` 2-3 օր անց, կինը ստրավարաթղթե արկղով՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված, նորածնի դին տեղափոխել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարող անտառապատ տարածք ու, դնելով թփերի մոտ, հեռացել է:
Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով:
Ամուսնալուծված, երկու անչափահաս երեխաների մայրը՝ նորածնին սպանելու մեղադրանքն ընդունել է և խնդրել է գործը քննել արագացված ընթացակարգով՝ հայտարարելով, որ կատարածի համար զղջում է:
Դատարանը կնոջ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ` հաշվի է առել այն, որ նախկինում դատապարտված չի եղել, խնամքին երկու անչափահաս երեխա ունի և կատարված հանցանքի համար զղջացել է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: