Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Օրեր առաջ, երբ Արցախում էի, ընկերային միջավայրում խոսում, քննարկում էինք ՀՀ-ի, Արցախի Հանրապետության անվտանգության, պատմական Հայաստանի ազատագրված շրջանների, հնարավոր ռազմական գործողությունների սցենարների մասին հարցեր։ Երբ հողեր տալ-չտալու մասին էինք խոսում՝ ընկերներիցս մեկը մի հարցադրական, բայց շատ դիպուկ ու ամբողջական իմաստով նախադասություն ասաց, որը գամի պես մեխվեց ուղեղիս մեջ։
- «Չեմ հասկանում նրանց, որոնք անգամ մտածում են այդ շրջանները վերադարձնելու մասին։ Ի՞նչ է, ուզում են, որ զոհված տղաները մահանա՞ն։ Նրանք ողջ են, քանի դեռ իրենց գործն ապրում է, հենց այդ հողերը տվեցին՝ նրանց բոլորին կսպանեն ...»: