կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-01 13:05
Հասարակություն

Ընդառաջ քայլ անել ու չթողնել, որ մարդը ցավերի մեջ մահանա. օրալ մորֆինը պետք է գրանցվի

Ընդառաջ քայլ անել ու չթողնել, որ մարդը ցավերի մեջ մահանա. օրալ մորֆինը պետք է գրանցվի

Հայաստանում երեխաների մոտ տարեկան շուրջ 60 չարորակ ներագոյացությունների դեպք է գրանցվում. այսօր լրագրողներին հատնեց ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի մանկական ուռուցքաբան/արյունաբան Գևորգ Թամամյանը:

Նա նշեց նաև, որ, տարածվածության առումով, առաջին տեղում լեյկեմիաներն են, իսկ երկրորդ տեղում` գլխուղեղի քաղցկեղը:

«Եթե ԱՄՆ-ում կամ Գերմանիայում քաղցկեղով հիվանդացության 100-ից 50 դեպքը բուժվում է, մեզ մոտ կրկնակի ավելի քիչ է բուժումը, և լինում են դեպքեր, որ մենք ինքներս են խորհուրդ տալիս արտերկիր գնալ»,- ասաց Թամամյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանում մենք ունենք լուրջ խնդիր` ցավազրկիչների օգտագործման սահմանափակումների առումով, քանի որ շատ դեպքերում սահմանափակումները գալիս են դեռևս Սովետական միությունում ընդունված օրենքից: Ըստ բժշկի` դաշտը կանոնակարգելու խնդիր կա: «Պետք է ընդառաջ քայլ անել: Շատերն ասում են` եթե ազատականացնենք դա, նարկոմանիան կավելանա: Նման բան ասողներին խորհուրդ կտամ ուղղակի մեկ անգամ գալ ու տեսնել քաղցկեղով հիվանդ մի երեխայի, ով տառապում է ցավերից: Մարդ պետք է ունենա այդ հնարավորությունը, որ երբ նա մահվան ճիրաններում է, գոնե ցավերի մեջ չմահանա: Զարգացած երկրներում նույնիսկ ընտանեկան բժիշկներն են կարողանում տալ օրալ մորֆին, իսկ մենք չենք կարողանում»:

Ըստ նրա` օրալ մորֆինը պետք է գրանցվի, ինչը գումարային խնդիր չէ` «կոպեկների» հարց է, ուղղակի խորհրդային ժամանակներից մնացած մտածողություն կա, թե թմրամոլությունը կզարգանա: