կարևոր
2854 դիտում, 17 ժամ առաջ - 2025-07-30 09:38
Քաղաքական

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսել. հիմքում քաղաքական կամակորությունն է. «Ժողովուրդ»

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսել. հիմքում քաղաքական կամակորությունն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀԷՑ-ի կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը ազատվում է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի բոլոր կադրերից ու հիմնականում աշխատանքից հեռացնում է գլխամասերի ղեկավարներին:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ լավագույն մասնագետներին, տարիների աշխատանքային փորձ ունեցող վերադաս աշխատակիցներին Պետրոսյանն ու իր թիմը հրավիրոմ են, ներկայացնում իրենց տեսլականը, քաղաքական ուղղվածությունը, եւ ով հակառակվում է՝ միանգամից ազատում են աշխատանքից: Տպավորություն է, որ առաջիկայում այս աշխատելաոճը շարունակվելու է. Պետրոսյանի առջեւ Փաշինյանը խնդիր է դրել ազատել բոլոր այն մասնագետներին, որոնք իրենց քաղաքական կամակորությունները անգամ չեն կիսում:

Ռոմանոս Պետրոսյանը, ըստ մեր աղբյուրների, հենց դրա համար էլ «գործուղվել» է ՀԷՑ, որպեսզի կադրային ջարդ իրականացնի: Եվ առանց օրենքի տառ պահելու՝ նա անում է ինչ կամենա»։