Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Դուբայ քաղաքի ոստիկանապետ Շեֆի Դհահի Քհալֆանը Էրդողանին խաբեբա է անվանել: Այդ մասին արաբ պաշտոնյան գրել է իր թվիթերյան էջում. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Gazetemanifesto» թերթի կայքի՝ նա մասնավորապես նշել է. «Էրդողանը մյուս ղեկավարներից տարբերվում է նրանով, որ նա խաբեբա է»:
Թուրքական աղբյուրը նշում է, որ կարճ ժամանակ անց արաբ ոստիկանապետի գրառումտ տարածել է «Twitter»-ի մոտ 1000 օգտատեր:
Նշենք, որ ԱՄԷ-ի և Թուրքիայի հարաբերություններն այժմ լարված են: Լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Բին Զայեդը սկանդալային գրառում էր կատարել Էրդողանի մասին: Դրանում մասնավորապես նշված է եղել. «Երբ 1916թ. թուրք Ֆահրի փաշան ներխուժեց Մադինա, նա թալանեց ժողովրդի ունեցվածքը, առևանգեց շատերին ու Մադինայից բազմաթիվ ձեռագրեր գողացավ։ Այդ գողության մասին գիտեի՞ք։ Ահա, սա են Էրդողանի պապերի ու մահմեդական արաբների հարաբերությունները»։