|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է 36 մարդու, ովքեր մեղադրվում են երկրի ամենախոշոր ինտերնետային խանութներից Alibaba.com-ի եւ այլ ինտերնետային հարթակների հաճախորդներին խաբելու մեջ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նախաքննության տվյալներով` հանցագործները խաբեության միջոցով աշխատել են ավելի քան 6 միլիարդ դոլար:
«Այս խմբի ձերբակալումը կվախեցնի մյուս հանցագործներին, ովքեր աշխատում են ինտերնետային միջավայրում»,- ասել է Alibaba.com-ի ղեկավար Ջոնաթան Լուն:
Չինաստանի ոստիկանությունն այս գործով հետաքննություն սկսել էր մոտ մեկ ամիս առաջ` ինտերնետային խանութի հաճախորդներից բազում բողոքներ ստանալով: