Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած պայթյուններից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապ խորհրդակցություն է հրավիրել:
Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանն այդ մասին նաև հայտարարությամբ է հանդես եկել: Նրա խոսքով՝ Ռամադանի ամսում տեղի ունեցած այս հարձակումը ցույց է տալիս, որ ահաբեկչական խմբավորումներն իրենց գործունեությունն են ծավալում՝ անկախ հավատքից:
Դատապարտելով տեղի ունեցած հարձակումները՝ Էրդողանն ասել է. «Ցավակցում եմ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների մտերիմներին: Այս հարձակումը մեկ անգամ ևս ի ցույց է դնում ահաբեկչական խմբավորումների՝ խաղաղ քաղաքացիներին թիրախավորող մութ դեմքը»:
Նրա խոսքով՝ տեղի ունեցած հարձակումը որևէ այլ նպատակ չի հետապնդել, քան դրա միջոցով աշխարհում «Թուրքիայի դեմ հակաքարոզչության թեմա» ստեղծելը:
«Մենք ակնկալում ենք, որ աշխարհը, հատկապես՝ արևմտյան երկրների կառավարությունները, խորհրդարանները, մամուլն ու ՀԿ-ները վճռական դիրքորոշում կցուցաբերեն ահաբեկչական խմբավորումների այս խաղի դեմ: Թուրքիան, չնայած կրած վնասներին, ունի այն ուժը, կամքն ու հնարավորությունը, որ պայքարի ահաբեկչական խմբավորումների դեմ մինչև վերջ: Թող բոլորը համոզվեն, որ ահաբեկչական խմբավորումների համար Ստամբուլը չի տարբերվում Լոնդոնից, Անկարան՝ Բեռլինից, Իզմիրը՝ Չիկագոյից, Անթալիան՝ Հռոմից»:
Թուրքիայի նախագահը շեշտել է նաև, որ այդօրինակ հարձակումներն ուղղված են ինչպես 79 միլիոն թուրքերի, այլնպես էլ 7.5 միլիարդ մարդկության դեմ:
Նշենք, որ պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, իսկ վիրավորներինը՝ 147-ի: