կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-20 23:23
Տնտեսական

IP հասցեներ և բարձր մակարդակի դոմենային անուններ տրամադրող ընկերության հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

IP հասցեներ և բարձր մակարդակի դոմենային անուններ տրամադրող ընկերության հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Շվեյցարիայում անցկացվող Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ինտերնետային կառավարման համաժողովի տասներկուերորդ ամենամյա հանդիպման շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և «ICANN» (Գրանցված անվանումների և համարների ինտերնետ կորպորացիա) նախագահ Յորան Մարբին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ 

 
Կողմերը համաձայնեցին շարունակել համագործակցությունը դոմեն անվանումների զարգացման ոլորտում, աջակցել միջազգային դոմենների օգտագործմանը և խթանել ինտերնետ կառավարման բազմաշահառու մոդելը:
 
Հուշագրի նպատակն է ամրապնդել հարաբերությունները ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության և «ICANN»-ի միջև, խթանել ինտերնետ դոմենի էկոհամակարգի զարգացումը և դոմենների օգտագործումը Հայաստանում, բարձրացնել «ICANN»-ի առաքելության մասին իրազեկվածության մակարդակը և հայկական շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը «ICANN»-ի գործունեությունում։
 
«ICANN»-ը միջազգային կորպորացիա է, որը տրամադրում է IP հասցեներ և բարձր մակարդակի դոմենային անուններ երկրներին և տարածքներին։