Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այս օրերին Երևանի ցանցային սուպերմարկետներում ստուգվում են պարենային և ոչ պարենային բոլոր ապրանքների պիտանելիության ժամկետներն ու պահպանման պայմանները՝ սառնարանային ջերմաստիճանից մինչև ապրանքային տեսք: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։
«Երևանի քաղաքապետարանը հսկողությունն իրականացնում է սպառողների իրավունքները պաշտպանելու համար: Խախտումների մեծ մասը ապրանքների արտադրման ժամկետների բացակայությունն է ու նաև կրկնապիտակները: Տնտեսվարողները խախտումների համար օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ դրամի չափով:
Քաղաքացիների իրավունքն է պահանջել ապրանքի պիտանելիության ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը: Ժամկետանց ու նաև այն ապրանքները, որոնք առհասարակ չունեն ժամկետների վերաբերյալ համապատասխան մակնշում, վտանգավոր են առողջության համար:
Ստուգայցերի արդյունքները քաղաքապետարանը փոխանցում է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Ժամկետանց սննդամթերքը ենթակա է շուկայից հետ կանչման և ոչնչացման:
Հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողության ընթացքում ստուգում է նաև պոլիէթիլենային տոպրակների՝ սահմանված նորմերին համապատասխանությունը:
Առանձին ուշադրություն է դարձվում նաև վաճառողների արտահագուստին: Ուժեղացված ստուգայցերը մեծ ու փոքր խանութներում շարունակական են»,–նշված է հաղորդագրության մեջ։