|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Դեկտեմբերի 16-ին, ժամը 17:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում` կենդանաբանական այգու մոտակայքում, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի 87 MM 787 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Ա. Հ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի արգելապատնեշին. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել (տուժածներ չկան):
Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: