| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունվարի 16-ին, ժամը 22.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Mersedes-Benz E230» մակնիշի 34 TR 308 պ/հ ավտոմեքենան (վարորդ Մ. Հ., ծնվ. 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր` 1991 թ. ծնված Ա. Ե.-ը եւ վարորդը տեղափոխվել են «Հերացու անվան» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: