Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան Yerkir.am են ահազանգել վարորդներ` ներկայացնելով այն խայտառակ իրավիճակը, որին բախվում են վերջիններս Մյասնիկյան պողոտայում ամիսներ շարունակ։
Բանն այն է, որ քաղաքապետարանը, իբր նորոգման և այլ գործառույթների իրականացման պատրվակով, ճանապարհի տարբեր հատվածներում տեղադրում է զգուշացնող «նշաններ»` ծառի ճյուղեր, անվադողեր, անգամ տեսել են մեքենաների բեռնախցիկներ ու այլ իրեր։ Այդ իրերը, ըստ վարորդների, ճանապարհին մնում են ամիսներ շարունակ` մշտական խոչընդոտ հանդիսանալով երթևեկության համար, ինչն էլ պատճառ է դառնում տևական խցանումների, ինչպես նաև զանազան վթարների։
«Լրիվ անտեր վիճակ է. էս քանի օրն էլ մի քաղաքային փչացած ավտոբուս էր գցած ճամփի մեջտեղը, մնաց էնքան, մինչ էն պարեկ կոչվածներին գնացինք հայտնեցինք, եկան, տարան»,-ասաց վարորդներից մեկը` ավելացնելով, որ, այդուհանդերձ, նշված «նշան»-առարկաները մնում են ամիսներով, ու քաղաքապետարանից որևէ մեկի պետքը չի։
«Սա էլ հո սահման, Արցախ պահել չի, որ հանձնեք, պրծնեք, գոնե էս մի բանը արեք, միլիոններ եք թափում ամեն օր անիմաստ»,-ասաց մեկ այլ վարորդ` հավելելով, որ Ավինյանի գալով ավելի է խորացել «բարդակը», և, որքան երևում է, քաղաքային իշխանությունները մի բան են կարող լավ անել` ճոխ «տժժոցներ» ու քեֆեր կազմակերպել՝ հարկատուների գրպանից վատնելով հսկայական գումարներ։