կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-15 11:16
Քաղաքական

ԶՈւ-ի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը չի ենթադրում միջամտություն ԶՈւ-ի օպերատիվ վերահսկողությանը. Կորյուն Նահապետյան

ԶՈւ-ի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը չի ենթադրում միջամտություն ԶՈւ-ի օպերատիվ վերահսկողությանը. Կորյուն Նահապետյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել է «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինարը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ելույթում նշեց, որ սահմանադրական փոփոխությունները պահանջում են զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության դերի բարձրացում։ «Վերջերս ընդունված «Պաշտպանության մասին» նոր օրենքով ԱԺ-ն վերահսկողություն է իրականացնում պաշտպանության ոլորտի, հետևաբար` նաև ԶՈւ-ի նկատմամբ։ Սա պահանջում է խոր և բազմակողմանի մասնագիտացում, մարդկային և նյութական ռեսուրսների ներգրավում»,- ասաց նա։

Ըստ Նահապետյանի` խորհրդարանի այս դերը չի ենթադրում միջամտություն ԶՈւ-ի օպերատիվ վերահսկողության հարցերին, այլ ուղղված է պաշտպանության ոլորտի կայունացմանը, մարդկային և նյութական ռեսուրսների նպատակային օգտագործմանը։ Նա կարևորեց նաև խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձանաժողովի դերի բարձրացումը՝ նշելով, որ այն կարևոր դեր կարող է խաղալ պաշտպանության ոլորտում ռազմավարական և օրենսդրական դերի բարձրացման համար։

«Հանձնաժողովին անհրաժեշտ է նաև բավարար բյուջե իր ծրագրերի իրականացման, կադրային քաղաքականություն, այդ թվում՝ հանձնաժողովի անդամների գործնական հմտությունները բարձրացելու համար»,- նշեց Նահապետյանը։