|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ազգային ժողովում «Խորհրդարանական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ» խորագրով միջազգային սեմինարի ավարտին ամփոփիչ ելույթով հանդես եկավ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա համոզված է, որ հանրության շրջանում զինված ուժերի նկատմամբ պետք է մեծ վստահություն լինի, և ՀՀ խորհրդարանը կարող է լինել այն կամուրջը, որը կարող է սերմանել այդ վստահությունը:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է լինենք զինված ուժերի լավագույն ընկերը` մեր խորհուրդներով, մեր մոտեցումներով, որովհետև ինքներս ենք շահագրգռված, նաև պատասխանատու, որպեսզի պաշտպանության ոլորտում արդյունավետ կառավարում իրականացվի»,- հայտարարեց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ ԶՈՒ-ի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ է երեք կարևոր բան ունենալ՝ լիազորություն, ամբիցիա և կարողություններ:
«Լիազորությունները մենք ունենք, թեև ես կարծում եմ, որ վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նոր մեխանիզմների անհրաժեշտություն կա: Ամբիցիան և կարողությունները ևս շատ կարևոր են: Կարևոր է նաև, որպեսզի մենք կարողանանք զարգացնել այդ կարողությունները և ունենալ խորհրդարան-զինված ուժեր-հասարակություն կապն ապահովելու արդյունավետ մեխանիզմներ»,- նշեց Նահապետյանը:
Նա ավելացրեց, որ զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունն անհրաժեշտություն է, որը բխում է հանրության շահերից: