|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Օգոստոսի 18-ին, ժամը 17։02-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Արզական գյուղի Բաբաջանյան փողոցի տներից մեկին հարակից ծածկի տակ, այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արամ Հ․-ին պատկանող չշահագործվող անասնագոմի տանիքում այրվում է պահետավորված անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:33-ին, մարվել՝ 19:04-ին: Այրվել են ծածկի (24 քմ) փայտյա կառուցատարրերը և մոտ 70 հակ անասնակեր։