Փոխարժեքներ
14 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատը հրապարակել է որոշում «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով արդար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ:
Hudoc.echr.coe-ն տեղեկացնում է, որ 2006 թվականին Արցախյան հակամարտության ժամանակ տեղահանված, Արցախի՝ այժմ Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա Ադրբեջանը պարտավորեցվում է վճարել 35.000 եվրո՝ նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև դատական ծախսերի համար:
2009 թվականին կյանքից հեռացած հայցվորը նշել էր, որ իր տունը քանդել են և իրեն արտաքսել՝ պահանջելով 374.814 եվրո փոխհատուցում 1992թ. հունիսին Գյուլիստանից հարկադրաբար տեղահանվելու ու այնտեղ թողած ունեցվածքը հետ բերելու անկարողության համար:
ՄԻԵԴ-ի մեծ պալատը արդար վճռել է կայացրել՝ Ադրբեջանը պետք է Մինաս Սարգսյանի զավակներին՝ Վլադիմիր և Ծովինար Սարգսյաններին, վերոհիշյալ պատճառներով 35.000 եվրո վճարի: Գումարը պետք է վճարվի վճռի կայացմանը հաջորդող 3 ամսվա ընթացքում: