կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-17 15:35
Տարածաշրջան

ՄԻԵԴ-ը Վրաստանին պարտավորեցրել է 193500 եվրո վճարել ԼԳԲՏ ակցիայի ժամանակ տուժածներին

ՄԻԵԴ-ը Վրաստանին պարտավորեցրել է 193500 եվրո վճարել ԼԳԲՏ ակցիայի ժամանակ տուժածներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն որոշում է կայացրել 193 500 եվրո վճարել 2013 թվականի մայիսի 17-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգություններից տուժածներին: Ստրասբուրգը վրացական պետությանը պարտավորեցրել է վճարումներ կատարել երեք ամսվա ընթացքում։

Հայցվորներ են եղել 35 քաղաքացի և երկու կազմակերպություն։ Ստրասբուրգի դատարանը եզրակացրել է, որ նրանց նկատմամբ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երեք հոդվածներ՝ 3-րդ հոդվածը (Խոշտանգումների արգելումը), 11-րդ հոդվածը (հավաքների և միավորումների ազատություն) և 14-րդ հոդվածը (խտրականության արգելումը):

ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Վրաստանի իշխանությունները չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ԼԳԲՏ համայնքին աջակցող ցուցարարներին ագրեսիվ ամբոխից պաշտպանելու համար։ Բացի դրանից՝ դատարանը համոզիչ է համարել ապացույցները, մասնավորապես՝ անկախ լրագրողների նկարահանած տեսագրություններ, որ բռնությունները նախապես նախապատրաստված են եղել, և որ ոստիկանությունը չի խոչընդոտել անկարգություններին։ Հայցվորները նաև պնդել են, որ այդ իրադարձությունների հետաքննությունն անարդյունավետ է եղել։

2013 թվականի մայիսի 17-ին՝ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, Թբիլիսիի կենտրոնում ակցիա պետք է անցկացվեր` հաջակցություն ԼԳԲՏ համայնքի։ Սակայն այս փորձը վերածվեց զանգվածային բռնության՝ ներգրավելով վրաց ուղղափառ եկեղեցու հոգեւորականների և ծխականների: