|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Զարուհի Նախշքարյանի՝ մասնակի բավարարել է «Live News»-ի լրագրող Թագուհի Ասլանյանի հայցը, որով պարտավորեցրել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին ներողություն խնդրել լրագրող Թագուհի Ասլանյանից` հասցրած վիրավորական արտահայտությունների համար, եւ վճարել 600.000 դրամ փոխհատուցում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Ասլանյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանը։
Դատարանը հայցը բավարարել է մասնակի, որովհետեւ հայցվորը փոխհատուցման պահանջի համար ներկայացրել էր 1.000.000 դրամ, սակայն բավարարվել է 600.000 դրամը:
Ըստ փաստաբան Վիրաբյանի՝ դատավորն արդար դատական ակտ է կայացրել։
Դատական վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ նույն ժամկետում էլ այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։ Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։