|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՄԻԵԴ-ը քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Սելահաթթին Դեմիրթաշի խոսքի ազատությունը խախտելու համար Թուրքիային դատապարտել է վճարել 2000 եվրո որպես բարոյական փոխհատուցում, ինչպես նաև ևս 2 հազար եվրո դատական ծախսերի համար. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
Դեմիրթաշը ձերբակալվել էր 2016 թ. նոյեմբերին և մինչ օրս պահվում է բանտում:
ՄԻԵԴ-ի այս որոշումը վերաբերում է 2005 թ. հուլիսի 5-ին Դիարբեքիրի Մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Դեմիրթաշի` ROJ TV-ին տված հարցազրույցում Աբդուլլահ Օջալանի վերաբերյալ կարծիքներից հետո «ահաբեկչական կառույցի քարոզ անելու» մեղադրանքով դատապարտվելու վճռին: