կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-09 18:05
Հասարակություն

Նշվել է զինված ուժերի հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձը

Նշվել է զինված ուժերի հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձը
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 8-ին նշվել է զինված ուժերի հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձը:
 

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, հոգևոր այրեր:

Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրել է առաջնորդության ստեղծման պատմությունն ու անցած 20-ամյա ուղին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր խոսքում նշել է, որ պետականության բացակայության դարերի ընթացքում հայոց եկեղեցին է իր ուսերին կրել մեր ժողովրդին միավորելու, կրթելու, անհրաժեշտության դեպքում` մարտի դաշտ տանելու բոլոր գործառույթները։ «Եկեղեցին չի կարող անջատ լինել ոչ պետությունից, ոչ բանակից։ Դա ամրագրված է մեր Սահմանադրության, օրենսդրության, և ամենակարևորը` յուրաքանչյուր հայի սրտի մեջ։ Մարտի դաշտը մեզ համար առնչվել է նաև այն հոգևորականների հետ, որոնք երբեք հետ չեն մնացել և հաճախ առաջնորդել են հայկական զորքերը։ Գարեգին Առաջին վեհափառի օրոք հիմնադրվեց և Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ամրանում է հոգևոր առաջնորդությունը զինված ուժերում։ Դա այն ուժն է, որը պետք է մեր բանակը դարձնի յուրահատուկ, դա այն ուժն է, որը պետք է ազգային ոգի և նոր միջավայր ձևավորելու կարևոր միջոց դառնա մեր զինված ուժերում»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Տոնական միջոցառումը շարունակվել է համերգային ծրագրով, որի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ զինվորական և «Նարեկացի» նվագախմբերի, «Ծաղկազարդ» և Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբերի, այլ համույթների կատարմամբ հնչել են շարականներ, հոգևոր ու հայ դասական ստեղծագործություններ։

Հայ Եկեղեցում ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997թնոյեմբերի 13-իներջանկահիշատակ Գարեգին Ակաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար, լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ` նկատի ունենալով Հայրենիքի պաշտպանության սրբազան գործում դարեր ի վեր Եկեղեցու ունեցած բացառիկ դերը

Հոգևոր ծառայության հիմնական խնդիրներն են ՀՀ զինված ուժերի անձնակազմին հաղորդակից դարձնելքրիստոնեական հավատքի սկզբունքներինդաստիարակել քրիստոնեական բարոյական սկզբունքներով և ազգային-հայրենասիրական ոգով: