|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Օրերս Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի է ունեցել ԼՂՀ անկախության 22-ամյակին նվիրված միջոցառում. տեղեկացնում է ԼՂՀ-ի ԱԳՆ պաշտոնական կայքը:
Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը և ներկայացվել «Արցախ` հայկական արվեստի և ավանդույթների պարտեզ» գիրքը:
Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը խոսել է Արցախի կարևոր ձեռքբերումների, նրա զբոսաշրջության ենթակառուցվածքների մասին և ընդգծել ԼՂՀ այցելելու անհրաժեշտությունը:
«Արցախ` հայկական արվեստի և ավանդույթների պարտեզ» գիրքի համահեղինակ պրոֆեսոր Պատրիկ Դոնաբեդյանը ներկայացրել է Արցախի մշակութային կոթողները, մասնավորապես` ԼՂՀ ճարտարապետական հուշարձանները, ինքնատիպ խաչքարերն ու գորգերը: