|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ Կոնգրեսի «Rayburn» մասնաշենքում դեկտեմբերի 9-ին կայացել է կայացել է Արցախի անկախության տարեդարձին նվիրված ամենամյա միջոցառումը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։
«Ելույթներով հանդես եկան Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Ռոբերտ Դոլդը, Ֆռանք Փըլոնեն, Ադամ Շիֆը, Քեթրին Քլարքը, Ջուդի Չուն, Դինա Թիթուսը և Ջիմ Կոստան:
Իր ելույթում դեսպան Տիգրան Սարգսյանը երախտիքի խոսքեր ուղեց Արցախի անկախությանը մշտական աջակցություն ցուցաբերող ԱՄՆ օրենսդիր իշխանության մարմնի ներկայացուցիչներին և ԱՄՆ հայ համայնքի անդամներին:
Դեսպանը խորհրդանշական համարեց նաև այն հանգամանքը, որ Արցախի անկախությանը նվիրված միջոցառումն անցկացվում է դեկտեմբերի 9-ին` Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակման և հարգանքի միջազգային օրը, ինչը հնարավորություն է տալիս նաև հիշատակել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում: