|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեկտեմբերի 8-ին, ժամը 21:15-ին ահազանգ է ստացվել, որ Որոտան գետի կամրջի մոտակայքում ավտոմեքենա է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Volkswagen Caddy» մակնիշի 564 OS 61 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980 թ. ծնված Վ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ սահել դեպի ձորը:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: