|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեկտեմբերի 10-ին, ժամը 18:53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի 34 QU 262 պետհմարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) բախվել է կայանած «Mercedes C» մակնիշի 35 MS 577 պետհմարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Տ. Պ.): «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը (մոտ 100 մ). տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: