| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. հայտնում է Shamshyan.com-ը:
«Ժամը 04:40-ի սահմնաններում Infiniti F X 35 մակնիշի 33 SZ 733 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան մարզադաշտից դեպի Հաղթանակ կամրջի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին, այնուհետև տապալել կամրջի երկաթե հենասյուներն ու ճաղավանդանկները և մոտ 40 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանաթյունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը»,- կարդում ենք կայքում: