Դեկտեմբերի 18-ին` ժամը 09.50-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտակայքում խմելու ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով առաջացել է մեծ ջրափոս, և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները իրականացրել են համապատասխան աշխատանքներ: