|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԵԱՀԿ ՄԽ պատվիրակության ղեկավարներ Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը և Ֆրանսիայում մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լաքանը կոչ են արել խուսափել Ղարաբաղյան կոնֆլիկտում հումանիտար գործընթացի քաղաքականացման փորձերից:Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատվիրակության ղեկավարները ողջունել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսումը` Ժնևում հոկտեմբերի 16-ի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեքստում, որին հաջորդեց Հայաստան-Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպումը Վիեննայում` դեկտեմբերի 6-ին:
«Մենք ողջունում ենք, որ կողմերը դիտարկում ենք համանախագահների այն առաջարկությունը, որն ուղղված է հայերի և ադրբեջանցիների միջև բանակցությունների վերականգմանը: Մենք կողմերին կոչ ենք անում խուսափել այդ հումանիտար քայլերի ավելորդ քաղաքականացումից»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ընդգծվում է երեք երկրների պատվիրակությունների պատրաստակամությունը` շարունակել աշխատանքները` կոնֆլիկտի կողմերի միջև կայուն և խաղաղ կարգավորմանը հասնելու համար: