Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ. տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Նախագահը նախ շնորհավորել է Գլխավոր քարտուղարին Կազմակերպության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ` ընդգծելով, որ Հայաստանը 23 տարի առաջ դառնալով ՄԱԿ-ի անդամ, առաջին իսկ օրվանից զգացել է Կազմակերպության աջակցությունը պետականության կերտման գործում: Սերժ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել օրեր առաջ «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030» ծրագրի եզրափակիչ գագաթնաժողովի հաջող ավարտի կապակցությամբ, որում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն ունի իր ներդրումը: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ նոր, համապարփակ ծրագիրը կնպաստի մոլորակի բնակիչների կյանքի որակի բարելավմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Նախագահը Բան Կի-Մունին տեղեկացրել է գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների և Ադրբեջանի կողմից հատկապես վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում առաջացած լարվածության մասին, որին անդրադարձել է նաև ՄԱԿ-ի 70-րդ վեհաժողովի նստաշրջանում: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ` կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի կարգավորումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների, աշխարհում տեղի ունեցող մտահոգիչ իրադարձությունների` նորանոր հակամարտությունների, տարածվող ահաբեկչության և ծայրահեղականության, Միջին և Մերձավոր Արևելքում աճող լարվածության շուրջ: Բան Կի-Մունը ողջունել և շնորհակալություն է հայտնել մեր երկրին` Հյուսիսային Իրաքից և Սիրիայից փախստականներին Հայաստանում ապաստան տալու քայլերի համար: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կարևորել է առաջիկայում Երևանում կայանալիք խաղաղապահության գլոբալ մարտահրավերներին նվիրված համաժողովը: