Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական Միությունը վերահաստատում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու գործընթացում:
Ըստ «Արմենպրես»-ի` այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը՝ անդրադառնալով մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը:
«Հուսադրող են ղեկավարների հավատարմությունը հրադադարի ռեժիմն ամրապնդելու և խաղաղության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև նրանց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել արդյունավետ բանակցությունները շարունակելու ուղղությամբ: Եվրոպական Միությունն անհամբերությամբ սպասում է ինչպես հումանիտար ոլորտում Վիեննայի պայմանավորվածության, այնպես էլ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համաձայնության ուղղությամբ քայլերի մշակմանը, ինչի մասին պայմանավորվել են արտաքին գործերի նախարարները Փարիզում, 2019 թվականի հունվարի 16-ին: Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: Եվրոպական Միությունը կրկին վերահաստատում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այդ թվում՝ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների շրջանում վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ: