|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեկտեմբերի 5-ին, ժամը 15:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 24 շենքի դիմաց անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել դեռահաս տղայի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2105» մակնիշի 35 MD 825 մակնիշի պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Հ. Վ.) վրաերթի է ենթարկել 2008 թ. ծնված Ա. Ա-ին: Տուժածը հոսպիտալացվել է Արաբկիր ԲԿ, որտեղ հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել վերջինիս հարազատներին: :
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: