Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Shamshyan.com -ը հայտնում է, որ հոկտեմբերի 27-ին` ժամը 15:40-ի սահմաններում, Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով ստացած «փակ գանգուղեղային վնասվածք գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
«Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Հ. Սարգսյանի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Ա. Ոսկանյանի գլխավորությամբ պարզել են, որ երեխան հանդիսանում է Կապան քաղաքի բնակիչ, 10-ամյա Սամվել Մեժլումյանը:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Կապանի Դավիթ Բեկ 5/14 հասցեի բնակիչ, 39-ամյա Ալեքսան Հալիվորյանը, վարելով Mercedes մակնիշի 777 ԼԼ 87 համարանիշի ավտոմեքենան, Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Ս. Մեժլումյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հալիվորյանն աշխատում է՝ որպես Կապանի քաղաքապետի վարորդ:
Կապանից ստացված տեղեկություններով՝ վարորդը եղել է քաղաքապետը, սակայն ոստիկանության և հիվանդանոցի մեր աղբյուրները հայտնում են, որ քաղաքապետը վրաերթի պահին նույնիսկ ավտոմեքենայի մեջ չի եղել և, իմանալով դեպքի մասին, շտապ մեկնել է հիվանդանոց»,- տեղեկանում ենք կայքից:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: