|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երեկ՝ հունիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 22։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արկադի Հովհաննիսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարմաշենի խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Շիրակի մարզի բնակիչ, 55-ամյա Անահիտ Զ-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։