|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մարտի 3-ին, ժամը 19.35-ին, Աշտարակ-Փարպի ճանապարհին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա Գուրգեն Ասիլյանին, որը հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենայի 16-ամյա վարորդը, որը Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ ներկայացվել է նախաքննական մարմնին: