|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, ստորագրել են «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» համաձայնագիրը, որով Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ՝ 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ:
«Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, զարգացման քաղաքականության աղյուսակով սահմանված թիրախային նախապայմանների կատարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվել և իրականացվել են համապատասխան գործողություններ և աշխատանքներ, որոնք ամբողջովին ընդունելի են եղել Համաշխարհային բանկի կողմից, և այդ աշխատանքների կատարմամբ պայմանավորված` բանկը ծրագրի երրորդ փուլի շրջանակում պատրաստ է Հայաստանին բյուջետային աջակցության վարկ տրամադրել: Ֆինանսավորման նպատակն է՝ օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին երկու հիմնական ուղղություններով՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին