|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հրապարակը» գրում է.«Քանի որ Աղվերանում վարչապետ-գործարարներ հանդիպման ընթացքում գործարարների բարձրացրած հարցերի մեծ մասը վերաբերել է հարկային-մաքսային խնդիրներին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է՝ մի հանդիպում էլ Վարդան Հարությունյանն ունենա գործարարների հետ՝ «աղվերանական» ֆորմատով: Որոշվել է, որ այն կազմակերպվի դեկտեմբերի երկրորդ կեսին, խորհրդարանում բյուջեի հաստատումից հետո: Մեր տեղեկություններով՝ բյուջեի քննարկումը խորհրդարանը կսկսի հաջորդ չորեքշաբթի, քվեարկությունը կլինի հինգշաբթի: Ի դեպ, բյուջեի առնչությամբ մեծ թվով առաջարկներ են արել անհատ պատգամավորները, խմբակցությունները՝ բյուջեի «լավաշը» (այդպես է կոչվում ամփոփաթերթիկը, որն անչափ երկար տետրի վրա է) ԱԺ-ն և խմբակցությունները կստանան այսօր, և կիմացվի, թե կառավարությունն առաջարկների որ մասն է ընդունել, որը՝ մերժել և ինչու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: