կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-11 10:00
Քաղաքական

Կարեն Կարապետյանը կառավարությունը հետեւողականորեն համալրում է «գազավիկներով». «Հրապարակ»

Կարեն Կարապետյանը կառավարությունը հետեւողականորեն համալրում է «գազավիկներով». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունը հետեւողականորեն համալրում է «գազավիկներով»: Վերջին համալրումը եղավ երեկ՝ ի դեմս Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նոր պետի՝ Իշխան Կարապետյանի, որի նշանակման մասին մենք օրեր առաջ էինք գրել: Կարապետյանը ժամանակին զբաղեցնում էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ ղեկավարում էր Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնը, իսկ հետո՝ գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ն, որի փայատերերից է նաեւ վարչապետը: Իշխան Կարապետյանը ներկայումս մսամթերք արտադրող «Նաթֆուդ» ՓԲԸ տնօրենն է: Ընկերությունը թողարկում է «Բիելա», «Ֆերմա», «Նաթֆուդ էլիտ» ապրանքանիշերի մսամթերք:

Ի դեպ, 2006-ին հիմնադրված «Նաթֆուդը» («Վալլետտա»-ի իրավահաջորդը) ժամանակին մեծածախ առեւտրի ձեռնարկություն էր, հայտնի էր «Սթար» սուպերմարկետների ցանցով, ռեստորան-սրճարաններով, «Պրիմեր» սուրճով, «Լանգուրա» հավի, ռուսական ձեթի, ձիթապտղի եւ այլ մթերքների ներկրմամբ: Մոտ 2 տարի առաջ գործարար Ներսես Կոստանյանը՝ «Կոստանդ» ՍՊԸ տնօրենը, մամուլում հանդես էր եկել սենսացիոն հրապարակմամբ, որում ներկայացրել էր «Նաթֆուդի» ստվերային գործունեության, գործընկերներին (այդ թվում եւ իրեն) «քցելու» պատմությունը:

Հոդվածը վերնագրված էր. «Որոգայթ՝ «նաթֆուդյան ձեւով»»: Իսկ մոտ 1 ամիս առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանը «Կոստանդ» ՍՊԸ-ն ճանաչել է սնանկ: Սննդամթերքի անվտանգությունն ու դրա ապահովումը, որը թերեւս ամենախնդրահարույց ու խոցելի ոլորտներից է, այժմ վերապահվել է սննդամթերքի արտադրությամբ զբաղվող մարդու, որը շահագրգիռ անձ է այդ ոլորտում: Արդյո՞ք նորանշանակ պաշտոնյան պատշաճ