|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
«Հրապարակը» գրում է.«Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարությունում բոլոր նախարարների հետ հանդիպման ժամանակ չի թաքցրել իր դժգոհությունը: Նա «խաղի նոր կանոններ» է սահմանել, որոնցից մեկով պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարների հետ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով հաշվետվություններ ներկայացնել, յուրաքանչյուր նախարար պետք է զեկուցի մեկ ամսվա ընթացքում իր ղեկավարած ոլորտում արձանագրված հաջողությունների ու խնդիրների մասին:
Նաև ռեֆորմներ ներկայացնի, թե ինչով է հնարավոր եղել աջակցել իր ոլորտում ներդրումների դյուրացմանը կամ, առհասարակ, ներդրումներ ներգրավելուն: Վարչապետի դժգոհությունը հիմնականում եղել է ոչ ճկուն մտածողության հետ կապված, նա հորդորել է անընդհատ պրպտել, ներդրողներ գտնել, փող բերել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։