Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանն անցած շաբաթ նորից փակ հանդիպում է ունեցել խոշոր գործարարների, արտահանողների հետ՝ հասկանալու, թե գործերն ինչ վիճակում են: Վարչապետի հյուրերը ոգեւորված են եղել, որովհետեւ ՌԴ-ի հետ արտահանման մի շարք «կանալներ» են նախորդ հանդիպումից հետո բացվել:
Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս առաջ նմանատիպ հանդիպման ժամանակ գործարարները դժգոհել էին, որ պատասխանատու գերատեսչություններն արտահանողներին չեն աջակցում եւ գործարարների հետ ակտիվ չեն աշխատում, ինչից հետո Աբրահամյանը կարգադրել էր ուսումնասիրել գերատեսչությունների եւ հատկապես տնտեսական բլոկի աշխատանքը:
Վերջին հանդիպումը կայացել է «տղայական» մթնոլորտում, եւ արտահանողներն էլի են անկեղծացել` պատմելով, թե ինչ խոչընդոտների առաջ են կանգնում արտահանման ժամանակ: Աբրահամյանը խոստացել է կարգավորել նաեւ ՌԴ-ի հետ կապված բոլոր խնդիրները: Հանդիպմանը մասնակցել են նախկինում էլ վարչապետին հյուրընկալվածները։ Որոշ տեղեկություններով՝ նաեւ «Սպայկայի» տնօրինությունն է մասնակցել, ով գրեթե մենաշնորհային դիրք ունի որպես գյուղմթերքների փոխադրող»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: