|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր Աղվերանում նախատեսված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը մի խումբ գործարարների հետ: Հանդիպումն անցկացվում է փակ ֆորմատով: Մեր տեղեկություններով՝ նման հանդիպումներն անցկացվում են մոտ երկու ամիսը մեկ պարբերականությամբ, և ամեն անգամ հրավիրվում է գործարարների առանձին խումբ: Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը գործարարներին առաջարկում է առանց կաշկանդվելու բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին և տնտեսությունը զարգացնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, եթե այդպիսիք կան: Իշխանությունները հույս ունեն, որ այդ կերպ հնարավոր կլինի մեղմել իրենց հանդեպ գործարարների շրջանում ձևավորված բացասական վերաբերմունքը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: