|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արևելյան գործընկերության գագաթաժողովում, որն անցկացվում է նոյեմբերի 24-ին Բրյուսելում, ընդունել են ամփոփիչ հռչակագիրը: Այդ մասին իր թվիթերյան էջում հայտնել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի ղեկավար Ռիկարդ Յոզվիակը:
«Արևելյան գործընկերության հռչակագիրն ընդունվեց: Որևէ հարց և առարկություն չի եղել»,- գրել է նա:
Ի թիվս այլ կարևոր հարցերի, հռչակագրում անդրադարձ է եղել տարածաշրջանում չլուծված հակամարտությունների ուղղությամբ տարվող ջանքերին:
Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել ջանքեր գործադրել տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորման համար՝ միջազգային իրավունքների սկզբունքների և նորմերի հիման վրա:
«Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են գործադրվող ջանքերը և ԵՄ-ի ուժեղացված դերը հակամարտությունների կարգավորման և վստահության հաստատման գործում գոյություն ունեցող համաձայնեցված բանակցային ձևաչափերի և գործընթացների շրջանակում կամ ի աջակցություն այդ ձևաչափերի և գործընթացների, ներառյալ անհրաժեշտության դեպքում տեղում ներկայության ապահովման միջոցով»,- ասված է հռչակագրում: